Լոս Անջելեսի դատախազությունը քննարկում է ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսի՝ առավել հայտնի որպես Փի Դիդի, դեմ սեռական բռնության նոր մեղադրանքները, հայտնել է NBC պարբերականը։
Շրջանային դատախազի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ 2025 թվականի աշնանը Լոս Անջելեսի ոստիկանությունն ու LASD-ն դատախազություն էին ներկայացրել մեկ տուժածի նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առանձին հետաքննություններ, և այժմ գործը վերանայման փուլում է։
Երաժշտական պրոդյուսեր Ջոնաթան Հեյը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ 2020 և 2021 թվականներին տուժել է Փի Դիդիի գործողություններից։
Այս մեղադրանքները ռեփերին սպառնում են նոր ազատազրկմամբ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Դիդին դատապարտվել էր թրաֆիքինգի նպատակով կանանց տեղափոխելու գործով՝ ստանալով 4 տարի 2 ամիս ազատազրկում և 500 000 դոլարի տուգանք։
























