Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:51

ԱՄԷ-ն փորձել է Իրանի դեմ ռազմական դաշինք ձևավորել. Bloomberg

ԱՄԷ-ն փորձել է Իրանի դեմ ռազմական դաշինք ձևավորել. Bloomberg

Արաբական Միացյալ Էմիրությունները փորձել է համոզել Պարսից ծոցի հարևան պետություններին մասնակցել Իրանի դեմ համակարգված ռազմական հարվածներին, սակայն մերժում է ստացել, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանին հարվածելուց, ապա արաբական երկրների օբյեկտների վրա Թեհրանի հարձակումներից հետո ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահայանը հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի առաջնորդների հետ։ Էմիրությունների առաջնորդը, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ զրույցում պնդել է պատասխան հարվածների անհրաժեշտության մասին՝ վկայակոչելով Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հիմնադրումը։

Սաուդյան Արաբիան և Կատարը, սակայն, հայտարարել են, որ այս հակամարտությունն «իրենց պատերազմը չէ»։ Աբու Դաբիի առաջարկին չեն միացել նաև Բահրեյնը, Քուվեյթն ու Օմանը։ Թեև Կատարը դիտարկել էր մարտի 18-ին QatarEnergy-ի օբյեկտների թիրախավորումից հետո հարվածելու հնարավորությունը, ի վերջո, Դոհան նախընտրել է կենտրոնանալ դեէսկալացիայի ջանքերի վրա։

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղյակ էր այս բանակցություններին և կողմ էր արտահայտվել տարածաշրջանային երկրների միասնական ռազմական պատասխանին։ Նշված պետությունների պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+