Առնվազն 1550 նավ այս պահին սպասում է Իրանի թույլտվությանը՝ Հորմուզի նեղուցն անցնելու համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Բեհնամ Սայիդին։
«Այսօրվա դրությամբ՝ Հորմուզի նեղուցում 1550 նավ սպասում է Իրանի թույլտվությանը։ Նրանք գիտեն, որ իրավունք չունեն տեղաշարժվել առանց թույլտվության»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։
Սայիդիի խոսքով՝ նախկինում օրական Հորմուզի նեղուցով անցնում էր 130-140 նավ, սակայն ներկայում երթևեկության մակարդակը նվազել է 95%-ով։
Մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նեղուցով նավերի տարանցման կազմակերպման Project Freedom գործողության կասեցման մասին, որը դադարեցվել է մինչև Իրանի հետ գործարքի շուրջ բանակցությունների հնարավոր հաջող ավարտի և համաձայնագրի կնքման մասին տեղեկատվության ստացում։


























