Կոլումբիայում ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, վիրավորվել 38-ը, հայտնել է BBC-ն։
Նշվում է, որ վիրավորների թվում կան անչափահասներ։ Իշխանությունները հարձակումը համարել են ահաբեկչություն՝ այն կապելով ապստամբական խմբավորումների հետ։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակման համար մեղադրել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) այլախոհ թևերի հետ կապված ապստամբներին։
2016 թվականին կառավարության և FARC-ի միջև խաղաղության բանակցություններն ավարտվել էին համաձայնագրով, որի արդյունքում հազարավոր զինյալներ զենքերը էին վայր դրել, սակայն որոշ խմբեր հրաժարվել էին զինաթափվել և առանձնացել էին հիմնական կառույցից։
«Այս հարձակումն իրականացրածներն ահաբեկիչներ են, ֆաշիստներ և թմրանյութերի մաքսանենգներ»,- գրել է նախագահը։





































