Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը՝ Հորմուզի նեղուցի ծովային շրջափակմամբ, ձգտում է ստիպել Իրանին կապիտուլյացիայի, սակայն Իսլամական Հանրապետությունում պատրաստ չէ բանակցել սպառնալիքների պայմաններում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սահմանելով նեղուցի շրջափակում և խախտելով հրադադարի ռեժիմը, մոլորության մեջ գտնվելով՝ փորձում է բանակցությունների սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը։ Չենք ընդունում բանակցություններ սպառնալիքների ստվերում»,- նշել է Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ Իրանում վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ գործում է հրադադարի ռեժիմը, «պատրաստվել են բացահայտել նոր խաղաքարտեր մարտադաշտում»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններն Իսլամաբադում պետք է սկսվեն հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, կմեկնի Պակիստանի մայրաքաղաք։ Թրամփը նաև ասել էր, որ Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը:






































