ԱՄՆ-ն հրադադարը պաշտոնապես երկարաձգելու խնդրանքով չի դիմել Իրանին, BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տունը։
Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններն «արդյունավետ և շարունակական» են, իսկ
հրադադարը պաշտոնապես երկարաձգելու ԱՄՆ խնդրանքի մասին հաղորդագրությունները «ճիշտ չեն»։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն մասնակցել այս զրույցներին»,- ասել է նա։
Ուղիղ բանակցություններ պլանավորելու մասին հաղորդագրությունների վերաբերյալ նա պարզաբանել է, որ «այդ քննարկումներն ընթանում են, բայց պաշտոնական որոշում չկա, քանի դեռ Սպիտակ տունը չի հայտարարել։
Ըստ նրա՝ «Իրանի լավագույն շահերից է բխում» կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները, որոնք նա «շատ հստակ» է արտահայտել։ Եթե բանակցություններ տեղի ունենան, դրանք կլինեն նույն տեղում, որտեղ նախորդ անգամ էին՝ Իսլամաբադում, նշել է խոսնակը։
Ապրիլի 14-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտնել էին, որ Լիբանանն ու Իսրայելը մտադիր են ուղիղ բանակցությունները շարունակել ԱՄՆ-ի միջնորդությամբ։






































