Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկին դատապարտվել է 9-ը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, իսկ նրա որդին՝ Մութվալա Շիխլինսկին, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու համար, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանին։
Մարտի սկզբին Շահին Շիխլինսկին դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ 2001 և 2011 թվականներին կատարված սպանության և սպանության փորձի համար: Ընդհանուր առմամբ՝ նա դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Առաջին 4 տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Գործի նյութերի համաձայն՝ միջադեպը տեղի էր ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ին՝ «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ Շահին Շիխլինսկու ձերբակալության ժամանակ։ Ուժայինների գործողության պահին մեքենայի ղեկին նրա որդին էր։ Երբ հատուկջոկատայիններից մեկը փորձել է բացել մեքենայի դուռը, վարորդը կտրուկ հետընթաց է կատարել, ինչի հետևանքով իրավապահ մարմնի աշխատակիցն ընկել է ասֆալտին և ստացել գլխի վնասվածք։ Տուժողը տևական ժամանակ բուժում է ստացել, ինչն էլ հիմք է հանդիսացել մեղադրանքը վերաորակելու ավելի ծանր հոդվածով՝ «կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության կիրառում»։
Դատարանը որոշել էր հօգուտ տուժողների նրանից բռնագանձել համապատասխանաբար 350 000 ռուբլի (շուրջ 1,5 միլիոն դրամ) և 250 000 ռուբլի (շուրջ 1,1 միլիոն դրամ)։
Շիխլինսկու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2025 թվականի հուլիսի վերջին։ Նա ձերբակալվել էր օգոստոսի սկզբին Մոսկվայում և տեղափոխվել Եկատերինբուրգ։




































