Հորմուզի նեղուցի շուրջ անհամաձայնությունների պատճառով Պակիստանում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կանգ են առել, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցողներին։
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության գաղափարը Միացյալ Նահանգների հետ։ Սակայն աղբյուրը հավելել է, որ իրանական կողմը պնդում է ծովային միջանցքով անցնելու համար վճար գանձելու իր իրավունքը։
Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Պակիստանում դիվանագիտական բանակցությունների առաջին փուլից հետո պատվիրակությունները փոխանակել են քննարկվող հարցերը ներկայացնող գրավոր փաստաթղթեր։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը որոշում է ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել Իսլամաբադում իրանական ակտիվների ազատման և Լիբանանում հրադադարի հաստատման հարցերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







