Իրանը որոշում է ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել Իսլամաբադում իրանական ակտիվների ազատման և Լիբանանում հրադադարի հաստատման հարցերով, հայտնում է Tasnim գործակալությունը։
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կկայանան այսօր երեկոյան՝ Պակիստանի միջնորդությամբ։
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ բանակցությունները նախատեսվում է անցկացնել ինչպես ուղիղ ձևաչափով, այնպես էլ միջնորդների միջոցով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը և նախազգուշացրել էր ռազմական գործողությունների լուրջ էսկալացիայի մասին՝ բանակցությունների ձախողման դեպքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







