Ստացած ծանր վնասվածքների հետևանքով մահացել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին, գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրականական լրատվամիջոցներին:
Ըստ հրապարակումների՝ Խարազին մահացել է մի քանի ժամ առաջ։ Նա վնասվածքներ էր ստացել ապրիլի 8-ին Թեհրանում իրականացված ամերիկա-իսրայելական հարվածների ընթացքում, որոնք հասցվել էին նրա բնակարանին Թեհրանում: Նրա կինը զոհվել էր տեղում։
Խարազին 1997-2005 թվականներին զբաղեցրել էր Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վերջին շրջանում նա հանդիսանում էր Իրանի գերագույն առաջնորդին կից խորհրդատվական մարմնի՝ Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած պատերազմից առաջին օրերին՝ մարտի 1-ին, հաղորդվել էր նախկին Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







