Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:10

Իսպանիան փակել է օդային տարածքն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարվածող ինքնաթիռների համար

Իսպանիան փակել է օդային տարածքն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարվածող ինքնաթիռների համար

Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի հարվածներին մասնակցող ինքնաթիռների համար, հայտնել է El Pais-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Իսպանիան ոչ միայն արգելում է իր Ռոտա և Մորոն դե լա Ֆրոնտերա բազաների օգտագործումը գործողությանը մասնակցող կործանիչների և լիցքավորիչների կողմից, այլև մերժում է երրորդ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում տեղակայված ամերիկյան ինքնաթիռների մուտքը։

El Pais-ը պարզաբանել է, որ վայրէջք կատարելը և թռիչքները թույլատրվում են միայն արտակարգ իրավիճակներում։

Այնուամենայնիվ, Մադրիդի և Վաշինգտոնի միջև երկկողմ համաձայնագրով նախատեսված այլ առաջադրանքներ շարունակում են կատարվել։ Մասնավորապես, Իսպանիան լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում Եվրոպայում տեղակայված 80 000 ամերիկացի զինծառայողի։

Ավելին, Սևիլիայում գտնվող օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդային նավիգացիոն աջակցություն է ցուցաբերում ամերիկյան ռմբակոծիչներին, որոնք թռիչքներ են կատարում Միսսուրիից, հարվածներ են հասցնում Իրանին և այնուհետև վերադառնում բազա, սակայն դրանք չեն մտնում Իսպանիայի օդային տարածք։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը բացահայտորեն դեմ էր արտահայտվել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը։ Իսպանիան արգելել էր իր բազաների օգտագործումն Իրանի դեմ հարվածների համար, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կխզի առևտրային հարաբերություններն Իսպանիայի հետ։ Ի պատասխան՝ Սանչեսը նշել է, որ Իսպանիան դեմ է միջազգային իրավունքի խախտմանը։

«Կառավարությունները կոչված են բարելավելու մարդկանց կյանքը, այլ ոչ թե վատթարացնելու այն։ Անընդունելի է, որ այս առաքելությունը կատարելու անկարող առաջնորդները պատերազմի մշուշն օգտագործեն իրենց ձախողումը թաքցնելու համար՝ միաժամանակ լցնելով ընտրյալների գրպանները։ Նրանք միակն են, ովքեր շահում են, երբ աշխարհը դադարեցնում է հիվանդանոցներ կառուցելը և սկսում է հրթիռներ կառուցել»,- ասել է Իսպանիայի վարչապետը։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+