Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:10

Իսրայելի տարբեր հատվածներում հրթիռներ են ընկել

Իսրայելի տարբեր հատվածներում հրթիռներ են ընկել

Իսրայելի հյուսիսում՝ Հայֆայի շրջանում գտնվող Նեշեր քաղաքում, գիշերվա ընթացքում առնվազն մեկ շենք հրթիռի հարված է ստացել, հաղորդում է BBC-ն՝ Իսրայելի բանակին հղումով:

Բանակն զգուշացրել էր, որ Իրանից հրթիռներ են արձակվել։ Իսրայելական որոնողափրկարարական խմբեր են տեղակայվել երկրի կենտրոնական հատվածում, որտեղ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, «ստացվել են հարվածների մասին հաղորդումներ»։ Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ մեկ կին ապաստարան գնալու ճանապարհին բեկորային վնասվածք է ստացել։

Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» արտակարգ ծառայության Տելեգրամի էջում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում շենքերից:

Երուսաղեմում ուժեղ պայթյուն է լսվել, երբ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է Իրանից արձակված ևս մեկ հրթիռ։

Այս հարձակումները հաջորդում են բանակցությունների մասին ամերիկյան կողմից հնչող պնդումներին:

Սպիտակ տունը BBC-ին հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունների ծրագրերը շարունակում են լինել «փոփոխական», հավելելով, որ ցանկացած ենթադրություն «չպետք է դիտարկվի որպես վերջնական»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին հայտարարել էր, որ հետաձգել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա նախատեսվող հարվածները Թեհրանի հետ «արդյունավետ» զրույցներից հետո։ Իրանը, սակայն, այդ բանակցություններն անվանել էր «կեղծ լուրեր»։

Իրանի արտաքին գործերի նախարարության անանուն պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ից ստացել է «կետեր», որոնք կարող են ծառայել որպես բանակցությունների նախնական հիմք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+