Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:01

ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է Իրանի Խարկ կղզու հնարավոր գրավման մասին. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է Իրանի Խարկ կղզու հնարավոր գրավման մասին. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է Խարկ կղզու հնարավոր գրավման մասին, հայտնում է ՌԲԿ-ն:

Ըստ Jerusalem Post պարբերականի աղբյուրների՝ Վաշինգտոնը Թել Ավիվին նախազգուշացրել է կղզու դեմ հնարավոր ռազմական գործողության մասին:

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Խարկ կղզին օկուպացնելու կամ արգելափակելու ծրագրերը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու և նրան Հորմուզի նեղուցն ապաշրջափակելուն ստիպելու նպատակով: Ընդգծվել էր, որ լրջորեն դիտարկվում է կղզու օկուպացման տարբերակը։

NBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ-ն արագացրել է ծովային հետևակի և նավաստիների տեղափոխությունը Մերձավոր Արևելք:

Մարտի 14-ի գիշերը Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զինուժը «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր հարվածներից մեկն» է հասցրել Խարկ կղզուն, ինչի հետևանքով այնտեղ բոլոր ռազմական թիրախները ոչնչացվել էին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հերքել էր ամերիկացի առաջնորդի խոսքերը՝ հայտարարելով, որ կղզու նավթային ենթակառուցվածքը մնացել է անվնաս: Թրամփը հետագայում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ավերել է» Խարկը և «զվարճանքի համար» կարող է ևս մի քանի հարված հասցնել:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+