ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն սկսել է քննարկումներ այն մասին, թե ինչպիսին կարող են լինել Իրանի հետ խաղաղ բանակցությունները, հայտնել է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Նշվում է, որ քննարկումներին մասնակցել են ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Լրագրողների հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Իրանը կհամաձայնի բանակցություններին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







