Իսրայելական և ամերիկյան ուժերը հարվածում են Պարսից ծոցում գտնվող մասնավոր և ուղևորատար նավերին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբին։
«Ամերիկացի և սիոնիստ թշնամիները հարվածում են Պարսից ծոցում գտնվող ուղևորատար և մասնավոր նավերին»,- գործակալությունը մեջբերում է շտաբի հայտարարությունը։
Շտաբը նշել է, որ «եթե նման հարձակումները կրկնվեն, Իրանը կձեռնարկի խիստ պատասխան միջոցներ»։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







