Երուսաղեմի Հայկական թաղամասի մոտ հրթիռ է պայթել: Բեկորներն ընկել են Երուսաղեմի Հին քաղաքի հրեական թաղամասում՝ երեք կրոնների սրբազան վայրերից՝ Սուրբ Գերեզմանի տաճարից, Ալ-Աքսայից և Արևմտյան պատից հարյուրավոր մետր հեռավորության վրա, հայտնել է Իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքը:
Հրթիռի անկման կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:
«Խոցված հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի հրեական թաղամասի մոտ: Հրշեջներն ու փրկարարական ծառայությունները մեկնում են դեպքի վայր»,- հաղորդել է հեռուստաալիքի լրատվական ծառայությունը:
Մարտի 19-ի ուշ երեկոյան քաղաքում հզոր պայթյուններ էին տեղի ունեցել, միացվել էին տագնապի ազդանշանները, տեղեկացրել է AFP-ն: Իսրայելը հայտնել էր հրթիռային հարձակումների նոր շարքի մասին, որոնք, ըստ Երուսաղեմի իշխանությունների, իրականացվել են Իրանի կողմից:
Ավելի ուշ Իսրայելը հարվածների երկրորդ ալիքն էր սկսել Իրանի արևելյան մայրաքաղաքի Նուր շրջանում գտնվող թիրախների դեմ: Իրանը, իր հերթին, հայտարարել էր «Իրական խոստում 4» գործողության 67-րդ փուլի մեկնարկի մասին:
Ըստ Mehr լրատվական գործակալության՝ հարվածները թիրախավորել են Ալի ալ-Սալեմի ավիաբազան, որտեղ տեղակայված են անօդաչու թռչող սարքերի հրամանատարության և օդային տարածքի կառավարման կենտրոններ, ինքնաթիռների սպասարկման կենտրոններ և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների կենտրոնը:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:






































