Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:28

Իրանի դեմ գործողությունը պառակտել է Թրամփի կողմնակիցներին. Bloomberg

Իրանի դեմ գործողությունը պառակտել է Թրամփի կողմնակիցներին. Bloomberg

ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողությունն ընդդեմ Իրանի և դրա հետևանքները Հանրապետականների համար լուրջ խոցելություն է ստեղծել 2026 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, գրել է Bloomberg-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շրջանում և նրա գլխավորած MAGA (Make America Great Again) գաղափարական շարժման ներսում պառակտում է տեղի ունեցել, նշում է ԶԼՄ-ն:

Ըստ լրատվականի՝ Թրամփի թիմը քաջ գիտակցում է Իրանի հետ հակամարտությունից բխող վտանգը, և Bloomberg-ի հետ մասնավոր զրույցներում նրանք խոստովանել են, որ նոյեմբերին սպասում են Ներկայացուցիչների պալատում լուրջ կորստի:

Լրագրողներ Թաքեր Կարլսոնը և Մեգին Քելլին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարջորի Թեյլոր Գրինը և այլ Հանրապետական քաղաքական գործիչներ ԱՄՆ նախագահին մեղադրել են նախընտրական խոստումները դրժելու մեջ:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմներն աշխարհում և նորերը չսկսել, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներին չուղարկել արտերկիր՝ զինված հակամարտությունների մասնակցելու համար:

MAGA-ն (Make America Great Again) քաղաքական շարժում է և նախընտրական կարգախոս, որի շուրջ ձևավորվել է Թրամփի կողմնակիցների հիմնական բազան: Այն ստեղծվել է 2016 թվականին և միավորում է քաղաքական էլիտայից հիասթափված պահպանողական ընտրողներին: Շարժման գաղափարախոսությունը հիմնված է «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքի վրա, ինչը ենթադրում է տնտեսական նացիոնալիզմ, խիստ ներգաղթային քաղաքականություն, հովանավորչություն առևտրում և չմիջամտություն արտաքին հակամարտություններին:

Կարլսոնը հեռացվել էր MAGA-ից, երբ քննադատել էր Վաշինգտոնի սկսած ռազմական գործողությունը:

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+