ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, մասնակցելով հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով Կոնգրեսի լսումներին, իրեն անվանել է ընտանեկան բռնության զոհ։
«Որպես ընտանեկան բռնության պայմաններում մեծացած անձնավորություն, ես ոչ միայն չէի թռչի նրա ինքնաթիռով, եթե նույնիսկ ունենայի նրա գործողությունների վերաբերյալ աննշան կասկած, այլև կհանձնեի նրան իշխանություններին և առաջինը կլինեի, ով կպահանջեր արդարադատություն նրա հանցագործությունների համար»,- գրել է Քլինթոնը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Քլինթոններին կանչել էին Կոնգրես՝ ցուցմունք տալու։ Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ տեղյակ չէ Էփշտեյնի հանցագործությունների մասին, չի հիշում, որ երբևէ հանդիպել է նրան, և երբեք չի թռչել նրա ինքնաթիռով կամ չի այցելել նրա կղզի։
2019 թվականին Էփշտեյնին Միացյալ Նահանգներում մեղադրանք էր առաջադրվել անչափահասների սեռական շահագործման համար. նույն թվականի հուլիսին նա մահացել էր բանտում, իսկ հետաքննությունը եզրակացրել էր, որ դա ինքնասպանություն է։





































