Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 22-ի երեկոյան ձեռնարկել են Մոսկվայի վրա հարձակման իրենց երկրորդ փորձը, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նա նշել է, որ նշված ժամին ոչնչացվել է 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Արտակարգ ծառայություններն աշխատում են ընկած բեկորների վայրում»,- գրել է նա MAX հարթակում։
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ Մոսկվայի մարզում թիրախավորվել է 25 անօդաչու թռչող սարք, որոնցից առաջինը խոցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում, ապա հարձակումները դադարեցվել են գրեթե երկու ժամով։
Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավոր սահմանափակումներ են սահմանել ինքնաթիռների վայրէջքի և մեկնման համար։ Չվերթերն ու վայրէջքներն այժմ իրականացվում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







