Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:53

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկումը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից:

«Մոսկվայի ժամանակով 08:00-ին անսպասելիորեն Արեգակի վրա բավականին ուժեղ բռնկում է գրանցվել՝ M2.4 բալի չափով»,- պատմել են գիտնականները:

Նրանք նշել են, որ վերջին օրերին Արեգակի ակտիվությունը բավականին ցածր էր, ուստի այսօրվա բռնկումն էապես անսպասելի էր:

«Բացի այդ, բռնկման աղբյուրը գտնվում է հակառակ կողմում և հասկանալ, թե արեգակնային ի՞նչ բծերի խումբ կա այնտեղ, առայժմ անհնար է: Նախկինում Արեգակի վերոնշյալ կողմն իրեն որևէ կերպ չէր դրսևորել, և մինչ այս պահը համարվում էր, որ այնտեղ ընդհանրապես ոչինչ չկա»,- հավելել են լաբորատորիայում:

Երկրի համար բռնկումը որևէ վտանգ չի ներկայացնում, դրան ուղեկցող պլազմայի արտանետումը գնում է այլ կողմ: Մի քանի ժամից պլազմային ամպը տեսանելի կդառնա կորոնոգրաֆներից ստացվող լուսանկարներում, եզրափակել են աստղագետները:

Վերջին անգամ Արեգակի վրա բռնկումներ էին գրանցվել փետրվարի 2-ին։ Գիտնականների խոսքով՝ բռնկումը պատկանում էր ամենահզոր՝ X դասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+