Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:43

Պուտինը համաձայնել է իմ խնդրանքին՝ մեկ շաբաթով չհարվածել Կիևին․ Թրամփ

Պուտինը համաձայնել է իմ խնդրանքին՝ մեկ շաբաթով չհարվածել Կիևին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր խնդրանքին՝ մեկ շաբաթով չհարվածել Կիևին։

«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել կրակը Կիևի և այլ քաղաքների վրա։ Եվ նա համաձայնել է դա անել։ Պետք է ասեմ, որ դա շատ գոհացնող է»,- Թրամփի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտը»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։

Ինչպես ավելի ուշ հաղորդել է ուկրաինական «Ստրանա» հրատարակության Telegram ալիքը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ կողմերը ԱՄԷ-ում կայացած բանակցություններում համաձայնության են եկել «էներգետիկ հրադադարի» շուրջ։ Զելենսկին նշել է, որ այն ուժի մեջ կմտնի այսօր երեկոյան։

Հունվարի 23-24-ն ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան բանակցություններ էին անցկացրել Աբու Դաբիում։ Բանակցություններից հետո Սպիտակ տունը դրանք հայտարարել էր ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման համար բացառիկ կարևոր նշանակություն ունեցող։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ կողմերը քննարկել էին Դոնբասի, Զապորոժիեի ատոմակայանի թեման, ինչպես նաև հակամարտության ավարտից հետո անհրաժեշտ դեէսկալացիայի միջոցառումները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+