Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:23

Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացումը դանդաղեցրել է ԱՄՆ բնակչության աճը

Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացումը դանդաղեցրել է ԱՄՆ բնակչության աճը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության խստացումը հանգեցրել է երկրի բնակչության աճի տեմպերի կտրուկ դանդաղեցմանը, գրում է NBC News-ը։

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայն՝ երկրի բնակչությունը 2025 թվականին մոտեցել է 342 միլիոնի, սակայն տարեկան աճը կազմել է ընդամենը 0,5% այն դեպքում, երբ 2024 թվականին ցուցանիշը մոտ էր 1%-ին։ Դրա առանցքային գործոն է դարձել միգրացիոն ներհոսքի կտրուկ նվազումը. զուտ աճը ներգաղթի հաշվին նվազել է 2,8 մլն-ից մինչև 1,3 մլն մարդ: Ընթացիկ միտումների պահպանմամբ՝ այն կարող է ընկնել մինչև 321 հազարի:

Ժողովրդագրական այս տեղաշարժերի ֆոնին Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը քաղաքական ճգնաժամի աղբյուր է դարձել, երբ Մինեապոլիսում ԱՄՆ երկու քաղաքացի էր մահացել դաշնային միգրացիոն գործողությունների ժամանակ: Կոնգրեսում մի շարք հանրապետականներ սկսել են զգուշանալ ուժայինների գործողություններից՝ միաժամանակ խուսափելով նախագահին ուղղակի քննադատելուց, հաղորդում է BBC-ն:

Սենատոր Ռենդ Փոլը կոչ է արել ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) ղեկավարությանը ցուցմունք տալ Կոնգրեսում, իսկ սենատոր Լիզա Մուրկովսկին հայտարարել է, որ գործակալներն ուժ կիրառելու «քարտ-բլանշ» չունեն: Իր հերթին՝ սենատոր Թոմ Թիլիսը պահանջել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հրաժարականը՝ նրա գործողություններն անվանելով «գերատեսչությունը վարկաբեկող»: Սակայն Սպիտակ տունը հաստատել է, որ Թրամփը պահպանում է վստահությունը նրա նկատմամբ:

Ըստ New York Times-ի՝ ամերիկացիների 61%-ը կարծում է, որ ICE-ի մարտավարությունը «չափազանց հեռուն է գնացել» չնայած այն հանգամանքին, որ հարցվածների մոտ կեսը դեռ աջակցում է անօրինական միգրանտների արտաքսմանը և սահմանային խիստ վերահսկողությանը:

Մինեապոլիսում տեղի ունեցած միջադեպերից հետո Թրամփը մեղմացրել է հռետորաբանությունը, սահմանային քաղաքականության համադրող Թոմ Հոմանին ուղարկել է քաղաք՝ դեէսկալացիայի համար և բանակցություններ վարելու նահանգի և քաղաքի ղեկավարության հետ: Փորձագետները նշում են, որ ժողովրդագրական տվյալներն ու Մինեապոլիսի իրադարձություններն արտացոլում են միգրացիոն քաղաքականության խստացման կրկնակի ազդեցությունը՝ բնակչության աճի դանդաղումը և միջանկյալ ընտրությունների նախաշեմին հանրապետականների վրա ներքաղաքական ճնշման ուժեղացումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+