Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:03

Չինաստանը Թայվանի մոտ զորավարժություններ է սկսել կղզու շրջափակման մշակմամբ

Չինաստանը Թայվանի մոտ զորավարժություններ է սկսել կղզու շրջափակման մշակմամբ

Չինաստանը Թայվանի շուրջ լայնածավալ զորավարժություններ է սկսել՝ մշակելով կղզու առանցքային շրջանների արգելափակման և գրավման սցենարները։ Զորավարժությունները դիտարկվում են որպես նախազգուշացում «անջատողական ուժերին», հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով չինական ռազմական հրամանատարությանը:

Justice Mission 2025 անվանումով զորավարժություններն անցկացվում են Չինաստանի ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի և հրթիռային ուժերի մասնակցությամբ, ներառում են մարտական հրաձգություններ: Հիմնական փուլը նախատեսված է տեղական ժամանակով 08:00-18:00-ն:

Ի պատասխան՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է կղզու մոտակայքում չինական ինքնաթիռների և նավերի հայտնաբերման մասին և իր ուժերը բերել մարտական բարձր պատրաստվածության վիճակի: Նախագահ Լայ Ցինդեի վարչակազմը Պեկինի գործողությունները մարտահրավեր է անվանել միջազգային նորմերին։

Պեկինը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և պնդում է «խաղաղ վերամիավորման» մասին՝ չբացառելով ուժի կիրառումը: Թայվանի նեղուցում լարվածությունն ուժեղացել է Թայվանին շուրջ 11 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու մասին ԱՄՆ-ի որոշումից հետո, ինչն առաջացրել է Չինաստանի իշխանությունների կտրուկ արձագանքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+