Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:07

ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ նավթատար տանկերն է առգրավել

ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ նավթատար տանկերն է առգրավել

ԱՄՆ Ծովային պահպանության զինծառայողները Պենտագոնի աջակցությամբ Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ նավթատար տանկերն են առգրավել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին։

Նրա խոսքով՝ տանկերն ավելի վաղ դուրս է եկել Վենեսուելայի նավահանգստից։ Նոեմը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել հակազդել պատժամիջոցների տակ գտնվող նավթի ապօրինի փոխադրմանը, որը, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվում է նարկոտեռորիզմի ֆինանսավորման համար։

Գործակալությունը՝ հղում անելով The New York Times-ին, գրել է, որ տանկերը նավարկել է Պանամայի դրոշի տակ, իսկ բեռը պատկանել է Չինաստանից նավթային թրեյդերի, որը Վենեսուելայից վառելիք է մատակարարում չինական նավթավերամշակման գործարաններին։ Պարբերականը ճշգրտել է, որ նավը չի ընդգրկվել ԱՄՆ ֆինանսների նախարարության «սև ցուցակում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր սահմանել «լիարժեք և ամբողջական» շրջափակում բոլոր այն նավթատար տանկերների նկատմամբ, որոնք մտնում են Վենեսուելայի նավահանգիստներ կամ դուրս են գալիս դրանցից և գտնվում են պատժամիջոցների տակ։

Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ նաև կանգնեցրել էր նավթատար տանկեր, որը տեղափոխում էր շուրջ 2 մլն բարել վենեսուելական նավթ։ Միաժամանակ՝ Վաշինգտոնը հայտարարել էր ռազմական ներկայությունը տարածաշրջանում մեծացնելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+