ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի» խաղարկության ծրագիրը, հայտնում է The Guardian-ը:
Որոշման մասին հայտարարվել է Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Կասկածյալը երկիր էր ժամանել այդ ծրագրով, ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով անմիջապես հրամայում եմ USCIS-ին (ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը-խմբ.) դադարեցնել DV1 ծրագրերը՝ ապահովելու համար, որ ամերիկացիներին այլևս վնաս չպատճառվի այդ վնասակար ծրագրի պատճառով»,- գրել է Նոյեմը X սոցցանցում:
Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ էր ժամանել 2017 թվականին՝ ստանալով «Գրին քարտ»:






































