Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:09

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ից

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հայտնում է The Financial Times-ը:

Նա պնդել է, որ ցանկացած խաղաղության ծրագիր ենթադրում է զիջումներ, սակայն Ուկրաինան նախկինի պես անվտանգության երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից և Եվրոպայից:

«Մենք խոսում ենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության երկկողմ, ինչպես նաև մեզ համար անվտանգության երաշխիքների մասին մեր եվրոպական գործընկերներից և այլ երկրներից, ինչպիսիք են Կանադան, Ճապոնիան և այլն»,- նշել է Զելենսկին:

Խոսքը ՆԱՏՕ-ի՝ հարձակման ենթարկված ցանկացած անդամի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի մասին է։ Ըստ այս կետի՝ դաշինքի ցանկացած անդամի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան դեռ Վաշինգտոնից պատասխան չի ստացել խաղաղության ծրագրի վերանայված առաջարկների վերաբերյալ, որոնք Կիևն ուղարկել էր մի քանի օր առաջ՝ եվրոպական առաջնորդների հետ խորհրդակցելուց հետո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+