ԱՄՆ-ի վարչակազմը Կիևին սահմանափակ ժամկետ է տրամադրել, որպեսզի համաձայնի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ամերիկյան ծրագրին, հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն օրեր են տվել խաղաղության համաձայնագիրն ընդունելու համար, որն Ուկրաինայից պահանջում է ճանաչել տարածքային կորուստները՝ ԱՄՆ-ի անվտանգության չհամաձայնեցված երաշխիքների դիմաց, հայտարարել են բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաները»,- հայտնում է հրատարակությունը:
Կայքի տվյալներով՝ Զելենսկին եվրոպացի գործընկերներին հայտնել է, որ չորեքշաբթի կայացած զրույցի ընթացքում նման պահանջ են ներկայացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները:
Զելենսկին դեկտեմբերի 8-ին Լոնդոնում հանդիպել էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ Միացյալ Նահանգների ծրագրի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում ձևավորելու համար:





































