Հոկտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 9-11 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-13 աստիճան, հովտային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18-20, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-23 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 15 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







