Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրն զգալիորեն կրճատվել է, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ տարվա ավարտին ցուցանիշները կարող են կրկնակի նվազել։ Նշվում է, որ եթե անցած տարի ծավալը կազմել է 12,4 միլիարդ դոլար, ապա այս տարի կլինի մոտ 6 միլիարդ։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների շրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել էր 16,2%-ով։
Օվերչուկը հայտարարել էր, որ 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրն աճել էր 55,8 տոկոսով՝ մինչև 7,4 մլրդ դոլար։ Նա նշել էր, որ 2024թ․ առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել էր 8,4 մլրդ դոլար և մինչև տարեվերջ կարող է հասնել 14-16 մլրդ դոլարի։




































