Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:26

Ծանրամարտի պատանիների ԱԱ․ Հարություն Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտի պատանիների ԱԱ․ Հարություն Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը փոխչեմպիոն է դարձել, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Հովհաննիսյանը փոխչեմպիոն է դարձել երկամարտի 323 կգ արդյունքով։ Նա պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կգ, 145 կգ ու 150 կգ ծանրաձողը և այդ ձևում ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է 173 կգ:

Ֆեդերացիայից հավելել են, որ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշում Էմմա Պողոսյանը երկամարտի 215 կգ արդյունքով 4-րդն է: Նա պոկում վարժությունում մեկ մոտեցում է կատարել, բայց ծնկի ուժեղ ցավերի պատճառով հրաժարվել է հաջորդ երկու մոտեցումից։

Մայիսի 2-ին 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե և բրոնզե մեդալներ էր նվաճել։ Մայիսի 3-ին  երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը 4-րդ տեղն էր զբաղեցրել։ Մայիսի 4-ին 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 330 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն էր դարձել։

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 30-ից մայիսի 5-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+