Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:59

Ֆրանսիայի նախագահը մեկնաբանել է հայ ռազմագերիների ազատ արձակումը

Ֆրանսիայի նախագահը մեկնաբանել է հայ ռազմագերիների ազատ արձակումը

Ութ հայ ռազմագերիներ այսօր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից վերադարձվել Երևան:

Twitter-ում նման գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։ Շնորհակալություն մեր դիվանագետներին և զինվորականներին, որոնք մոբիլիզացվել են այդ գործողությանը մասնակցելու համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Նշենք, որ Ֆրանսիայի ՌՕՈՒ-ն ռազմագերիներին Բաքվից տեղափոխել է Երևան, «Զվարթնոց» օդանավակայանում ռազմագերիներին դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լուայոն։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված 8 հայ զինծառայողներ այսօր՝ փետրվարի 7-ին, վերադարձվել են Հայաստանին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ հեռուստակոնֆերանսի ռեժիմով տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել են առկա հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+