Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:37

Երևանը Բաքվի հետ քննարկել է ռուսական առևտրային արգելքները շրջանցելու հարցը. ԶԼՄ

Երևանը Բաքվի հետ քննարկել է ռուսական առևտրային արգելքները շրջանցելու հարցը. ԶԼՄ

Աղվերանում ապրիլի 29-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտներն Ադրբեջանի օգնությամբ հաղթահարելու հնարավարության հարցը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպման թեմաներից էր հայկական արտադրանքն ադրբեջանական շուկայում իրացնելու հնարավորությունը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նվազեցնել կախվածությունը ռուսական շուկայից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աջակցությամբ։ Պարբերականի փոխանցմամբ՝ դրա դիմաց ադրբեջանական կողմը կարող է քաղաքական զիջումներ ակնկալել։

Ապրիլի վերջին Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում նաև գործարարներ էին։ Հայկական կողմի հետ կայացած հանդիպման արդյունքներով համաձայնեցվել էր սահմանազատման ուղեցույցների նախագծերի տեքստերը։

«Ջերմուկի» առնչությամբ հարուցված քրեական գործի և հայկական արտադրանքի որոշ խմբաքանակների արգելքի ֆոնին այդ հանդիպմանը քննարկվել էին նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումների հարցը։

Կարդացեք նաև՝

Մոսկովյան բանակցությունների երանգները. Փաշինյան-Պուտին բաց խոսակցությունից մինչև հնարավոր ճնշումներ հայկական բիզնեսի վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+