Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:18

Ամիրյան փողոցի ծառերի մեծ մասը կհատվի, փոխարենը նախատեսում ենք 30%-ով ավել ծառեր տնկել․ Բեգոյան

Ամիրյան փողոցի ծառերի մեծ մասը կհատվի, փոխարենը նախատեսում ենք 30%-ով ավել ծառեր տնկել․ Բեգոյան

Երևանի Ամիրյան փողոցում ծառահատման աշխատանքներ են ընթանում, հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի խոսնակ Արթուր Աղաբեկյանը կայքին հայտնել է, որ ծառահատումը կապված է փողոցում ամբողջական բարենորոգման հետ։ 



Ծառերը կտրելու որոշումը կայացրել են մասնագետները՝ մասնագիտական ​​գնահատման հիման վրա։ Ծառերի վիճակն, ըստ նրա, գնահատվել է ոչ միայն տեսողական, այլև մասնագիտական փորձաքննության միջոցով։

ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն Armenia Today-ին տեղեկացրել է, որ Ամիրյան փողոցում մայթերի տոմետները կփոխարինվեն բնական քարերի սալերով, հետևաբար՝ որոշում է կայացվել միանգամից փոխել նաև ոչ կենսունակ ծառերն ու ավարտել աշխատանքները։



«Ամիրյան փողոցում կան բազմաթիվ ծառեր, որոնք փտած են, կենսունակության ավարտին մոտ են, հիվանդ։ Հատվում են բացառապես կենսուկության ավարտին մոտ ծառեր։ Ամիրյան փողոցում բազմիցս ունեցել ենք ծառերի տապալման դեպքեր։ Հիմա նրանք, որոնք մնացել են և վտանգ են ներկայացնում, փտած են և գրեթե սաղարթ չունեն, բոլորը հեռացվում են»,- նշել է նա։



Բեգոյանի խոսքով՝ փոխարինվելու է մոտավորապես 50 կատալպա տեսակի ծառ, 25 ծառ՝ հիմնականում թեղիներ ու հացենիներ, պահպանվելու է։ Դրանք, ըստ Բեգոյանի, թեև առողջ չեն, սակայն դեռևս մոտավորապես 5 տարի վտանգ չեն ներկայացնում։ Բեգոյանը նշել է, որ տնկման աշխատանքները կսկսեն 15 օրից ու նախատեսում են ավարտել մինչև ապրիլի վերջ։ Նա հավաստիացրել է, որ բոլոր ծառերն են փոխարինվելու, բացի այդ չօգտագոործված բնաբաժակները նույնպես օգտագործվելու են՝ 30%-ով ավելացնելով նախկին ծառերի քանակը։

ՀՈԱԿ-ի ղեկավարը նաև ասել է, որ Երևանի կենտրոնում նախկինում տնկված սակուրա ծառերը մեծ մասամբ կենսունակ են։ Նրա խոսքով՝ Թումանյան փողոցում տնկվել է ավելի քան 300 ծառ, և դրանցից ոչ մեկը չի չորացել։ Քաղաքի այլ հատվածներում գրանցվել են ծառերի գոյատևման չհաջողված սակավ դեպքեր, սակայն դրանք փոխարինվել են նորերով։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի գարնանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ էր իրականացել։ Գերատեսչության որոշմամբ՝ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվել էին, հանվել դրանց արմատները։ Փոխարենը նույն հորերում տնկվել էին նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ էին դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+