2002 թվականի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ գրանցվել են ամենաուժեղ սառնամանիքները, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գարիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ 23 տարի առաջ Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում՝ -28,2 աստիճանի։ Այս թվերը համարվում են ռեկորդային և մնում են դիտարկման ամբողջ ժամանակահատվածում ամենացածրերից։




































