Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:08

Հինգ դեպք, երբ չի կարելի օծանելիք օգտագործել․ փորձագետների կարծիքը

Հինգ դեպք, երբ չի կարելի օծանելիք օգտագործել․ փորձագետների կարծիքը

«Օծանելիքը կնոջ մասին ավելին է պատմում, քան նրա ձեռագիրը»,-մի անգամ ասել Է Կոկո Շանելը: Այնուամենայնիվ, ըստ Thevoicemag.ru-ի, կան դեպքեր, երբ ավելի լավ է ներկայանալ առանց սիրելի օծանելիքի:

Կլինիկայում կամ հիվանդանոցում

Էթիկետի մարզիչ Էստենիա Գուդրիջը բժշկի այցելելուց խորհուրդ է տալիս հրաժարվել օծանելիքից։

«Առողջապահական հաստատություններում մարդիկ հաճախ ստիպված են լինում նստել միմյանց մոտ, իսկ հիվանդանոցում դուք կարող եք հանդիպել մեկին, որն ալերգիկ է»,-բացատրում է նա:

Հղի կանանց շրջանում

Գիտնականները մինչ օրս համաձայնության չեն եկել, թե կանանց մոտ հղիության ընթացքում ինչու է սրվում հոտառությունը, սակայն այդ փաստն արդեն վաղուց հայտնի է բոլորին: Նորաձևության բլոգեր և ոճաբան Շանթել Հարթման Մալարկին խորհուրդ է տալիս հղի կանանց հետ շփվելու դեպքում օծանելիք  չօգտագործել։

Հոգեհանգստի կամ հուղարկավորության ժամանակ

Էթիկետի փորձագետ Լիզա Գրոտսի կարծիքով՝ նման օրերի ժամանակ ոչ ոք չի ցանկանա ուշադրություն գրավել։ Բացի այդ, ըստ նրա, եթե հանգուցյալին հրաժեշտ տալը տեղի է ունենում փոքր սենյակում, ապա հոտը կարող է առաջացնել միգրեն կամ այլ տհաճ երևույթներ։ Նրա խոսքով՝ դա անհարգալից վերաբերմունք կլինի հանգուցյալի և նրա սիրելիների նկատմամբ:

Մարզասրահում

«Քրտինքն ու օծանելիքի բույրն անհամատեղելի են»,-կարծում է Գրոտսը։ Ֆիթնեսի պարապմունքների ժամանակ նա խորհուրդ է տալիս օգտագործել դեզոդորանտ, որը կչեզոքացնի քրտինքի հոտը։ Մարզասրահի մյուս բոլոր այցելուները դրա համար միայն շնորհակալ կլինեն:

Բազմամարդ համերգների ժամանակ
Գուդրիջը շեշտում է, որ նշվածը վերաբերում է նաև բացօթյա միջոցառումներին, քանի որ ամառային շոգն էլ ավելի է ուժեղացնում բույրերը։  Այնուամենայնիվ, նա կարծում է, որ թեթև և աննկատելի բույր օգտագործումը թույլատրելի է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+