Բավարար քուն
Քունը մեր մարմինը վերականգնելու ամենակարևոր գործիքն է, ուստի քնելուն պետք է տրամադրել առնվազն 8 ժամ
Մարսողություն
Շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ պատշաճ կերպով աշխատող մարսողական համակարգը և աղիները լավ առողջության գրավականն են: Մեկ բաժակ ջուրը առավոտյան դատարկ ստամոքսին կարող է հիանալի սկիզբ լինել լավ օրվա համար։
Շնչառական վարժություններ
Արթնանալուց ընդամենը մի քանի րոպե անց խորը շնչեք ու արտաշնչեք։ Դա կարող եք համատեղել մի քանի վարժությունների հետ: Սա կօգնի մարմինը հագեցնել թթվածնով և հետագայում խուսափել սրտի խնդիրներից:
Սնվել նույն ժամին
Մեր մարմինը սիրում է բոլոր տեսակի ռեժիմներն ու ժամանակացույցը։ Ամեն օր նույն ժամին սնվելը կարող է լավ անդրադառնալ օրգանիզմի և մարմնի վրա։
Շատ քանակությամբ ջուր
Ինչպես նշեցինք, առավոտյան մի բաժակ ջուրը մեկնարկում է մարմնի նյութափոխանակության գործընթացները: Մի մոռացեք նաև օրվա ընթացքում ապահովել մարմնի խոնավությունն ու չջրազրկվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







