Այսօր ՀՀ առողջապահություն նախարար Արսեն Թորոսյաննընդունել է Իրանի Իսալամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, քանի որ շուտով կավարտի իր առաքելությունը, այդ իսկ պատճառով հանդիպման սկզբում ամփոփեց իր առաքելության ժամանակ առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության արդյունքները։ Դեսպանն առաջարկեց նաև համագործակցությունը խորացնել մի շարք ոլորտներում՝ այդ թվում քաղցկեղի կանխարգելման, առողջապահական տուրիզմի, բժշկական սարքավորումներ։ Սեյեդ Քազեմ Սաջադիին նշեց, որ իրենց մեծ ցանկություն ունեն քաղցկեղի կանխարգելման սկրինինգներ իրականացնելու համար Հայաստանում հետազոտական կենտրոն ստեղծել։
Հանդիպման ավարտին, դեսպանն Արսեն Թորոսյանին հրավիրեց ԻԻՀ՝ ծանոթանալու իրենց առողջապահական համակարգին, Արսեն Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ կատարած աշխատանքի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







