Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:31

Արսեն Թորոսյանը ծանոթացել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին և անձնակազմին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայություններին և անձնակազմին: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Նազինյանը նախարարին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, գործունեության ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները:

Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կլինիկական-տոքսիկոքիմիական լաբորատորիայում և դիսպանսեր բաժանմունքում: Ներկայացվել է նաև դիսպանսեր բաժանմունքում իրականացվող մեթադոնային փոխարինող բուժման ծառայությունը։

Այնուհետև Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնի ստացիոնար բաժանմունքներ, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Շրջայցի ավարտին նախարարը հանդիպել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի անձնակազմին և պատասխանել նրանց հուզող հարցերին` աշխատանքային պայմանների, բժշկական ծառայությունների մեթոդաբանության վերանայման վերաբերյալ և այլն:

Արսեն Թորոսյանը նշել է. «Առողջապահության նախարարությունը կենտրոնի տնօրինության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել` «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը» վերանվանել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»» և շեշտել, որ հանրապետության մասնագիտացված միակ կենտրոնն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, զարգացման մեծ պոտենցիալ և մշտապես գտնվելու է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

«Մենք փաստացի կախվածությունների էպիդեմիայի մեջ ենք` տարբեր տեսակի, թե նյութական կախվածությունների, թե ոչ նյութական: Վերաբերմունքը պետք է լինի պատշաճ», — ասել է նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+