Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ հունվարի 29-ին, ընդունել է ««Իզմիրլյան» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին:
Ինչպես նշում է աղբյուրը, Հայաստանի առողջապահության համակարգում երկարատև, անմնացորդ և անշահախնդիր նվիրումով աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի ու ծննդյան 60-ամյակի կապակցությամբ նախարարն Արմեն Չարչյանին պարգևատրել է Հայաստանի առողջապահության նախարարության հուշամեդալով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







