Հոկտեմբեր 20-27-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կկայանա Մ23 Աշխարհի առաջնությունը, Հայաստանը հանդես կգա ազատ և հունահռոմեական ոճի հավաքականներով, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ազատ ոճի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Նորիկ Հարությունյան (57 կգ), Լևիկ Միքայելյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Դավիթ Մարգարյան (70 կգ), Գրիգոր Չոլակյան (74 կգ), Հայկ Պապիկյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Կնյազ Իբոյան (92 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ) և Խաչատուր Խաչատրյան (125 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես կգան հետևյալ մարզիկները՝ Արայիկ Թոփալյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Դավիթ Ջոթյան (63 կգ), Ռուբեն Միրանյան (67 կգ), Գասպար Տերտերյան (72 կգ), Սամվել Տերտերյան (77 կգ), Յուրիկ Պետրոսյան (82 կգ), Ռուբեն Գևորգյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ) և Ռազմիկ Քուրդյան (130 կգ)։
Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ առաջինը մրցապայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։
Սեպտեմբերին Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել։ Հայաստանի թիմի կազմում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել էր Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալներ էին նվաճել Հրաչյա Պողոսյանն ու Սլավիկ Գալստյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի միակ մեդալը նվաճել էր Արսեն Հարությունյանը՝ դառնալով աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր:






































