Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը 2։2 հաշվով է ավարտել Հունաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ հանդիպումը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հանդիպման ընթացքում Հունաստանի ընտրանին հաշվի մեջ երկու անգամ առաջ է անցել, սակայն Հայաստանի հավաքականը երկու դեպքում էլ կարողացել է հավասարեցնել հաշիվը։ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակներ են դարձել Մհեր Հարությունյանը և Արմեն Ղազարյանը։
Օգոստոսին Հայաստանի Մ17 հավաքականը երկու անգամ հաղթել էր Մոլդովային։
Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի մրցակիցներն են Ֆինլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի հավաքականները։ Խաղերը կանցկացվեն հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը՝ Կիպրոսում։






































