Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող առաջնությունում Հարությունյանը 7:4 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի նկատմամբ:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցում է 15 ըմբիշով։





































