Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մրցագորգերը տրամադրվեցին ազատ ոճայիններին։ Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հաջող ընթացք ստացավ Հայաստանը ներկայացնող ըմբիշների համար: Նախնական գոտեմարտերից հետո մեր ընտրանու չորս ըմբիշներ մեդալ վաստակելու ռեալ հնարավորություն ունեն:
Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն դուրս է եկել կիսաեզրափակիչ:
125 կգ քաշային կարգում Լևանը նախ` 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է ռումինացի Ռարես Դանիել Չինտոանին, ապա՝ 1/4 եզրափակչում 3-0 հաշվով պարտության մատնել Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհին:
Կիսաեզրափակչում Լևան Բերիանիձեն կմրցի լեհ Ռոբերտ Բարանի հետ:
61 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն 20–ամյա Արսեն Հարությունյանը հաղթանակի հասնելով մակեդոնացի և ուկրաինացի մրցակիցների նկատմամբ, դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նույն արդյունքին է հասել նաև 92 կգ քաշային կարգում հանդես եկող Մարզպետ Գալստյանը, որը պարտության է մատնել Ուկրաինայի և Հունաստանի ներկայացուցիչներին:
70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ Գևորգ Մխեյանը: Նա երկու սփոփիչ գոտեմարտ անցկացրեց և երկուսում էլ հաղթեց: Նախ` 12-2 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, ապա 7-3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Օլեքսեյ Բորուտանին:
Բրոնզե մեդալի համար Գևորգ Մխեյանը կգոտեմարտի մոլդովացի Միխաիլ Սավայի հետ:
Բրոնզե մեդալի համար պայքարելու իրվաունք է ստացել նաև 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որի մրցակիցը երրորդ տեղի համար պայքարում լինելու է սերբ Ստեֆան Միչիչը:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, առաջին գոտեմարտում պարտվեց վրացի Ավթանդիլ Կենչաձեին և դուրս մնաց հետագա պայքարից:
82 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանն իր ելույթները կիսաեզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում պարտվեց ամերիկացի ըմբիշ Մայլս Ամինեին 2:6 հաշվով:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հռոմում մեկնարկել է երեկ` փետրվարի 14–ին։ Հայաստանն այս առաջնությանը ներկայացուցիչներ ունի բոլոր քաշային կարգերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







