Հայաստանը ներկայացնող Մարատ Աճեմյանը (51 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 Եվրոպայի չեմպիոն է հռչակվել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նա 10։0 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ռիզվան Կաիրբեկովին:
Աճեմյանը մրցաշարի ընթացքում ժամանակից շուտ հաղթել է իր մրցակիցներին և ոչ մի միավոր չի տվել: Կիսաեզրափակչում նա 10:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Էլշադ Աբասովի նկատմամբ:
45 կգ քաշային կարգում Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Հունիսի 10-ին Հայաստանը ներկայացնող Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65 կգ) արծաթե մեդալ էին նվաճել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







