Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչ, «Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ախմատի» դեմ խաղում գոլի հեղինակ և ռեկորդակիր է դարձել, գրում է Сhampionat.com-ը։
Նա 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել, ինչը նրան օգնել է դառնալ «Կրասնոդարի» պատմության լավագույն 11 մետրանոցի հեղինակը: Նա 11 մետրանոցից, ընդհանուր առմամբ, 14 գոլ է խփել։
24-ամյա Սպերցյանն այդ ցուցանիշով առաջ է անցել Ժոազինյոյից և Եվգենի Կալեշինից, ովքեր 13-ական գոլ էին գրանցել։
Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում հայ ֆուտբոլիստը 23 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: