Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Հայաստանի հավաքականը 8։0 հաշվով առավելության է հասել Իրանի թիմի նկատմամբ։
Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 19-ին՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մրցելով Ինդոնեզիայի հետ։
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։ Հայաստանը հաղթել էր Ուզբեկստանի, Մալայզիայի հավաքականներին, պարտվել՝ Քուվեյթին։