Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային շրջանային մրցաշարի միանձնյա առաջատարն է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Նա հաղթել է բոլոր 3 խաղերում:
Մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 2,5 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում։
Սարգսյանը և Մարտիրոսյանը հաղթել էին առաջին երկու խաղափուլում։ Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։