Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ըստ ֆեդերացիայի՝ 2 խաղափուլից հետո հայ շախմատիստներն ունեն 2 միավոր։
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։