Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:50

UEFA-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և պատժամիջոցներ կիրառել հավաքականի հաջորդ խաղի համար

UEFA-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և պատժամիջոցներ կիրառել հավաքականի հաջորդ խաղի համար

Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան՝ UEFA-ն (Union of European Football Association), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նկատմամբ երկու տուգանք է սահմանել՝ 17,5 հազար եվրո երկրպագուների կողմից փակցված վիրավորական դրոշի համար և 20 հազար եվրո՝ տրիբունայում ճայթուկների օգտագործման համար, տեղեկացրել են UEFA-ի կարգապահական ծառայությունից։

Բացի դրամական տուգանքներից, UEFA-ն որոշել է, որ Հայաստանի հավաքականի հաջորդ «տնային» խաղը պետք է անցկացվի կիսափակ մարզադաշտում, տրիբունաների 500 նստատեղերը պետք է ազատ լինեն։ Դրանից հետո մարզադաշտը երկու տարվա փորձաշրջան կունենա։

Խախտումները գրանցվել են UEFA-ի Ազգերի լիգայի հինգերորդ տուրի՝ Ֆարերյան կղզիների հետ նոյեմբերի 14-ին կայացած խաղում: Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր 0:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

Հանդիպման ընթացքում First Armenian Front (FAF) և Red Eagles շարժման երկրպագուները տրիբունայում կարմիր ճայթուկներ էին վառել: Նրանք բղավել և պահանջել էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Երկրպագուների մարզաշապիկներին գրված էր՝ FFA offside։ Խաղից առաջ նրանք նույն պահանջով երթ էին իրականացրել դեպի մարզադաշտ:

UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Մելիքբեկյանի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 31-ին միացել է երկրպագուների՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին: Նոյեմբերի 1-ին «Ուրարտու» ակումբը ՀՖՖ-ին մեղադրել էր անարդյունավետության մեջ և միացել Հայաստանի ազգային հավաքականի և Պրեմիեր լիգայի ֆան ակումբների՝ ՀՖՖ ղեկավարությանը պաշտոնանկ անելու պահանջին: Նոյեմբերի 1-ին «Նոա» և «Ուրարտու» ակումբների հանդիպման ժամանակ երկրպագուները բողոքի ակցիա էին անցկացրել Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով:

Տասնյակ երկրպագուներ ընդհատել էին Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումը՝ ճայթուկներով դուրս վազելով խաղադաշտ: Նրանք բացել էին «քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառը և բղավել՝ «հեռացիր»։ Ավելի ուշ խաղը վերսկսվել էր։ «Նոան» երկխոսության կոչ էր արել ֆուտբոլի ֆեդերացիային և Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող ակումբներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+