Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:45

Հայաստանն Արթուր Ալեքսանյանի և իրանցու՝ ՕԽ-ում գոտեմարտի արդյունքների հարցով դիմել է ՄՕԿ-ին

Հայաստանն Արթուր Ալեքսանյանի և իրանցու՝ ՕԽ-ում գոտեմարտի արդյունքների հարցով դիմել է ՄՕԿ-ին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին ուղղված պատասխան նամակում նշել է, որ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի և իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիի եզրափակիչ գոտեմարտը մրցավարները ճիշտ են դատել, որից հետո ՀՀ-ն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին, ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է ՄՕԿ-ին՝ կցելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը։

«ՄՕԿ-ից առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Ալեքսանյանի դեպքում դրսևորվել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի: Պայքարելու ենք մինչև վերջ, հույս ունեմ, որ ազնիվ կգտնվեն, և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն Օլիմպիական խաղերում Հայաստանի արդյունքները բավարար է գնահատել։ Նա հավելել է, որ Լոս Անջելեսի 2028-ի Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջընթաց կունենա։

«ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն ու մշակած ռազմավարությունը չեն կարող արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում. դրա համար ժամանակ է պահանջվում: Կառավարության կողմից սպորտի ոլորտում վարվող քաղաքականության արդյունքն այս պահին ավելի տեսանելի է պատանեկան և երիտասարդական առաջնություններում՝ դատելով մեդալներից: Վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում կունենանք հստակ առաջընթաց: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք մասնագիտական վերլուծություններ, քննարկումներ, իսկ հետո կաշխատենք ֆեդերացիաների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ խաղերին»,- հավելել է Գիլոյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի դրոշակակիրն Ալեքսանյանն էր: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում կմեկնարկեն Պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանն առաջին անգամ  վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Նրա խոսքով՝ խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):

Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում իր տեղը զիջել էր իրանցուն ու դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։

ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։ Գիլոյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:

Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվեցին հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+